Կարևոր իրադարձություններ

Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

02 Հուլիս, 2022 12:49
 Արցախում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: 

«ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի զինված ուժերի ութ շարասյուն՝ Լաչինի միջանցքով, երկուսը՝ հյուսիսային և երկուսը հարավային ուղղությամբ. մեկ շարասյուն՝ Շուշի-Աղավնո և հակառակ ուղղությամբ, մեկ շարասյուն՝ Լաչին-Սուս և հակառակ ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին