Կարևոր իրադարձություններ

Coca-Cola-ն հաճախորդներին մոլորեցնո՞ւմ է

02 Հուլիս, 2022 12:21
Coca-Cola-ն հաճախորդներին մոլորեցնո՞ւմ է

Մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Coca-Cola-ն և Procter & Gamble-ն, Changing Markets հիմնադրամի կողմից մեղադրվում են փաթեթավորման միջոցով հաճախորդներին մոլորեցնելու մեջ: Գրում է The Guardian-ը։

Ըստ շուկաների փոփոխությունները վերլուծող հիմնադրամի՝ բրենդերը, իբր, թեև հայտարարում են մոլորակի աղտոտման դեմ, անում են հակառակը։

Հետազոտողները որոշ ընկերությունների հայտարարությունները, թե օվկիանոս նետված պլաստիկը գրիվոշինգով են մշակվում, բնության նկատմամբ կեղծ մտահոգություն են համարել՝ մարքեթինգային նպատակներով:

Այդպես, Coca-Cola-ում պնդում էին, որ իրենց շշերը 25 տոկոսով «ծովային» պլաստիկից են պատրաստված, մինչդեռ ընկերությունը շրջակա միջավայրի ամենամեծ աղտոտողներից մեկն է համարվում:

Փորձագետների կարծիքով՝ արտադրողներն օգտագործում են այժմ զգացմունքային հանդիսացող «պլաստիկ» բառը՝ գնորդների վրա ազդելու համար:

«Մենք բոլորս մեզ մեղավոր ենք զգում պլաստիկի համար, երբ լցնում ենք մեր գնումների զամբյուղները: Վերջին տարիներին ապրանքանիշերը սկսել են օգտվել դրանից՝ մարքեթինգային մեթոդներ օգտագործելով, որոնք ապակողմնորոշում կամ ուղղակի կեղծ ձևացնում են, թե խնդիրը լուծվում է, երբ իրականում այն ​​վատթարանում է:

Մինչեւ 2040 թվականը պլաստիկի արտադրությունը պետք է եռապատկվի»,- պարզաբանել է A Plastic Planet-ի համահիմնադիր Սիան Սազերլենդը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին