Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 1,4 տրիլիոն դոլար

02 Հուլիս, 2022 10:50
Աշխարհի ամենահարուստ մարդիկ կորցրել են 1,4 տրիլիոն դոլար

2022 թվականի առաջին կիսամյակը միլիարդատերերի ունեցվածքի ամենամեծ անկումն է․ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ կորցրել են 1,4 տրիլիոն դոլար։ Հայտնում է Bloomberg-ը։

Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը նվազել է գրեթե 62 մլրդ դոլարով, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 63 մլրդ դոլար, իսկ Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը կրկնակի կրճատվել է։

Բայց չնայած հարստության նվազմանը, աշխարհի ամենահարուստ մարդիկ պահպանում են իրենց դիրքերը վարկանիշային աղյուսակում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին