«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երեկ «Քաղպայմանագիր» խմբակցությունը նիստ է հրավիրել ու որոշել, թե ով պետք է դառնա ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Ներկայացվել է 2 թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։ ՔՊ մեծամասնության ձայները ստացել է Արմեն Խաչատրյանը, ուստի առաջիկայում հենց նրա թեկնածությունը կներկայացնեն հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: