Կարևոր իրադարձություններ

Սանոսյանը ծանոթացել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին

01 Հուլիս, 2022 23:02
Սանոսյանը ծանոթացել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 /6.2կմ/ հատվածի ասֆալտապատման աշխատանքներին։
Աշխատանքներն իրականացնում է «Գրիգոր Հարությունյան» ՍՊԸ-ն: Պայմանագրի ընդհանուր արժեքը՝ 943.9 մլն. դրամ: Խոշորահատիկ ասֆալտբետոնե շերտը ամբողջովին տեղադրված է։
Աշխատանքները վերսկսել են և կավարտվեն 2022թ։
 

Լրահոս

Դիտել ավելին