Կարևոր իրադարձություններ

Հայ ըմբիշները հաղթել են վրացի, հունգարացի և ադրբեջանցի մարզիկներին

01 Հուլիս, 2022 21:53
Հայ ըմբիշները հաղթել են վրացի, հունգարացի և ադրբեջանցի մարզիկներին
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել ազատ ոճայինները: 
 
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը 12:2 հաշվով հաղթել է հունգարացի ըմբիշին, իսկ Մուշեղ Մկրտչյանը 3:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և կպայքարի ոսկե մեդալի համար:
 
Ի դեպ, մեր երեք ըմբիշներն էլ կիսաեզրափակիչ էին դուրս եկել բացարձակ հաղթանակներ տանելով՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին: 
 

Լրահոս

Դիտել ավելին