Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Բանավանում. բերման է ենթարկվել 43-ամյա տղամարդ (տեսանյութ)

01 Հուլիս, 2022 17:10
Կրակոցներ Բանավանում. բերման է ենթարկվել 43-ամյա տղամարդ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 29-ին լույսը նոր էր բացվել, երբ Երևանի Բանավան թաղամասի բնակիչները կրակոցների ձայն են լսել:

Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել. բնակիչներից մեկը, թեև ենթադրում էր, որ շների վրա են կրակել, այնուամենայնիվ, խնդրել է ոստիկաններ մոտենան:

Օպերատիվ խումբը նշված հասցե է մեկնել: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացել են Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվել է, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ է արձակել՝ խախտելով հասարակական կարգը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 պարկուճ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվել ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին