Կարևոր իրադարձություններ

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրիում (տեսանյութ)

01 Հուլիս, 2022 16:14
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում Արմավիրիում (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները բնակչության շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական աշխատանք՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։

Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վաղարշապատի բաժնի ծառայողները։

Մեծամորի ոստիկանները ևս բացատրական աշխատանք են իրականացրել, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին