Կարևոր իրադարձություններ

Որոնք են Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելքերը

01 Հուլիս, 2022 16:06
Որոնք են Ուկրաինայի հակամարտության երեք հնարավոր ելքերը

Ուկրաինական հակամարտության երեք հնարավոր ելք ունի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը։

Ըստ նրա՝ առաջին սցենարով ենթադրվում է, որ ռուսական զորքերը կմնան իրենց դիրքերում։

Քաղաքական գործիչն ասել է, որ այս դեպքում Ռուսաստանը «կստանա Ուկրաինայի 20 տոկոսը» և Դոնբասի մեծ մասը, հիմնական արդյունաբերական և գյուղատնտեսական տարածքները, Սև ծովի երկայնքով հողատարածքը։

Քիսինջերի կարծիքով՝ նման տարբերակը նշանակում է ռուսական կողմի հաղթանակ։

Երկրորդ սցենարը ենթադրում է, որ Ռուսաստանին «փորձելու են դուրս մղել» Ղրիմից։

Քաղաքական գործիչը կարծում է, որ այս դեպքում կծագի «Ռուսաստանի հետ պատերազմի հարցը»։

Երրորդ սցենարը նախատեսում է, որ Ուկրաինան կկարողանա «զսպել Ռուսաստանին», առճակատման գիծը «մղել» մինչև հատուկ գործողության սկսման սահմանները, ինչը կնշանակի Մոսկվայի պարտություն։

Այս դեպքում, ըստ Քիսինջերի, Կիևը կվերազինվի, սերտ կապեր կհաստատվեն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի միջև, կամ պետությունը կդառնա դաշինքի մաս։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը վստահ է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մտադիր է կյանքի կոչել երրորդ տարբերակը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին