Կարևոր իրադարձություններ

Պարտավոր ենք գերլարել մեր ուժերը. Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի տոնը

01 Հուլիս, 2022 15:55
Պարտավոր ենք գերլարել մեր ուժերը. Արցախում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի տոնը

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետությունում նշվում է Քննչական կոմիտեի ծառայողի մասնագիտական տոնը։

Մասնագիտական տոնը մեկնարկել է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցից։

Ծաղիկներ խոնարհելով հող հայրենիի համար նահատակված հերոսների շիրիմներին՝ Արցախի քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանը օպերատիվ խորհրդակցության ձևաչափով հանդիպել է քննչական կոմիտեի անձնակազմի հետ։

Հրապարակվել են մասնագիտական օրվա առթիվ Արցախի նախագահի հրամանագրով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, գործընկեր կառույցների ղեկավարների և Արցախի  քննչական կոմիտեի նախագահի՝ Արցախի  քննչական կոմիտեի մի խումբ ծառայողների պարգևատրելու մասին հրամանները։

«Հետպատերազմյան ժամանակաշրջանով պայմանավորված՝ քրեական գործերի շարունակական աճի պայմաններում մենք պարտավոր ենք գերլարել մեր ուժերը, աշխատել ինչպես նախաքննության որակի բարձրացման, այնպես էլ դատավարության կողմերի բոլոր իրավունքների անշեղ ապահովման ուղղությամբ։ Լիարժեք արդարության մթնոլորտի ամրապնդումն Արցախի Հանրապետության գոյության և զարգացման կարևոր նախադրյալ է»,- եզրափակել է խոսքը Արցախի քննչական կոմիտեի նախագահը։

 

Լրահոս

Դիտել ավելին