Կարևոր իրադարձություններ

Պուտինը բավականաչափ գործընկերներ ունի հոկեյ խաղալու համար. Կրեմլի արձագանքը`Ֆինլանդիայի նախագահին

01 Հուլիս, 2022 15:38
Պուտինը բավականաչափ գործընկերներ ունի հոկեյ խաղալու համար. Կրեմլի արձագանքը`Ֆինլանդիայի նախագահին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում հոկեյ խաղալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Հայտնի է, որ 2012 թվականին բանակցություններից հետո Նիինիստոն և Պուտինը Լենինգրադի մարզում մասնակցել են Ռուսաստանի և Ֆինլանդիայի հավաքականների հոկեյի հանդիպմանը։

Այն ժամանակ Ֆինլանդիայի նախագահը որոշել է խաղալ Ռուսաստանի հավաքականի կարմիր համազգեստով։

Նիինիստոյի ասածին արձագանքել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ Վլադիմիր Պուտինը բավականաչափ գործընկերներ ունի հոկեյ խաղալու համար:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին