Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405,5
    415,5

  • EUR

    408
    430

  • RUB

    6,09
    7,04

Կարևոր իրադարձություններ

COVID-19-ը փոփոխվում է, բայց չի ավարտվել. ԱՀԿ

01 Հուլիս, 2022 15:26
COVID-19-ը փոփոխվում է, բայց չի ավարտվել. ԱՀԿ

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում՝ ԱՀԿ վեց տարածաշրջաններից երեքում:Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը COVID-19-ի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:

«Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»:

Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:

Թեև այս պահին աշխարհում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը մնում է հարաբերականորեն կայուն՝ նա կոչ է արել երկրներին շարունակել պատվաստել բնակչությանը, հատկապես 65 տարեկանից բարձր՝ հիշեցնելով, որ Երկրի վրա հարյուր միլիոնավոր մարդիկ մնում են չպատվաստված և աճում է հիվանդացության ու մահացության ռիսկը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին