Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն՝ ԱԺ որոշման մասին

01 Հուլիս, 2022 15:14
«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններն՝ ԱԺ որոշման մասին

Համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱԺ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու ԱԺ այսօրվա որոշմանը՝ խմբակցությունները նշել են, որ վարչական պաշտոնները իրենց համար ինքնանպատակ չեն:

«Այս և դրան նախորդած վարքագիծը կայուն բռնապետության ցուցիչ է, ինչն աննախադեպ է, մյուս կողմից էլ՝ Հայաստանում ավելի է խորանում քաղաքական ճգնաժամը:

Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի վարքագծին պետք է հետևեր կտրուկ և անմիջական արձագանք»,- մասնավորապես ասվում է տարածված հայտարարությունում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ հրաժարական է ներկայացնում ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 

Լրահոս

Դիտել ավելին