Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի պոլիկլինիկան կվերանորոգվի, ապա կվերազինվի. փոխքաղաքապետ

01 Հուլիս, 2022 14:10
Նուբարաշենի պոլիկլինիկան կվերանորոգվի, ապա կվերազինվի. փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ասուլիսի ժամանակ ասել է, որ բուժօգնության առաջնային օղակի վերակազմակերպումը կբերի ծառայությունների հասանելիության, նոր ծառայությունների ներդրման, ֆինանսական առողջացման: 

Նրա խոսքով՝ խոշորացվող 7 առաջնային օղակի կազմակերպություններից՝ Նուբարաշենի, Սարի թաղի, Նորագավիթի, Նորք Մարաշի պոլիկլինիկաները կպահպանեն իրենց աշխարհագրական դիրքը: 

Նուբարաշենի պոլիկլինիկան այս տարի կվերանորոգվի, ապա կվերազինվի: Վերակազմակերպվող օղակներում անձնակազմի կրճատումներ ևս չեն սպասվում:

«Քննարկում կա Լեո փողոցի վրա գտնվող թիվ մեկ պոլիկլինիկայի և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի ծառայությունները տեղափոխել մեկ այլ վայր: Այս տարի նախատեսում ենք քաղաքապետարանի բյուջեից 230 միլիոն դրամի սարքավորումներ և բժշկական պարագաներ ձեռք բերել: Թվով 8 նոր ռենտգեն սարքավորում ենք նախատեսում ունենալ, իսկ մինչ տարեվերջ պոլիկլինիկաներում բոլոր չափիչ սարքավորումները` ճնշման սարք, ջերմաչափ, կշեռք կփոխարինվեն թվային նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն կտան ավելի սեղմ ժամանակահատվածում սպասարկել քաղաքացիներին»,-ասել է նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ ուզում են քաղաքացիների շրջանում շատ կտրուկ վերականգնել վստահությունը Երևան քաղաքի պոլիկլինիկաների նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին