Կարևոր իրադարձություններ

Պիկեն և Շակիրան պայքարում են երեխաների խնամակալության համար

01 Հուլիս, 2022 13:44
Պիկեն և Շակիրան պայքարում են երեխաների խնամակալության համար

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և կոլումբիացի երգչուհի Շակիրան  բաժանվելուց հետո պայքարում են երեխաների խնամակալության համար։ Գրում է իսպանական La Vanguardia թերթը:

Զույգը երկու որդի ունի՝ Միլանն ու Սաշան։

Պիկեն և Շակիրան երեխայի խնամակալության հետ կապված գործով դիմել են երկու իրավաբանական ընկերությունների՝ խնդիրը լուծելու հույսով:

Ըստ Marca-ի՝ երգչուհին ցանկանում է երեխաներին Մայամի տեղափոխել։ Ֆուտբոլիստը ցանկանում է երեխաներին թողնել Բարսելոնայում, քանի որ չի ցանկանում, որ տղաները լրացուցիչ սթրես ապրեն նոր միջավայրում այն ​​բանից հետո, երբ նրանց ծնողները վերջերս բաժանվեցին:

Ըստ թերթի տեղեկությունների՝ Շակիրայի և Պիկեի փաստաբանները կփորձեն գտնել տարբերակ, որի շուրջ երկու կողմերը կարող են համաձայնության գալ։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին