Ըստ ուկրաինական կողմի՝ Օդեսայի շրջանի Սերգեևկա բնակավայրում հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է 9 հարկանի շենք, որին կից խանութում հրդեհ է բռնկվել:
Վնասվել են նաև հանգստի գոտու բնակելի կորպուսի երկու հարկերը:
Ըստ տվյալների՝ 18 մարդ է մահացել, 30-ը՝ վիրավորվել:
Վիրավորների թվում են եղել 4 երեխա և հղի կին, փլատակների տակից փրկվել է 8 մարդ, որոնցից 3-ը՝ երեխաներ։ Հաղորդել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ուկրաինական կողմը պնդում է, որ 3 հրթիռները արձակվել են ռուսական Տու- 22 ռմբակոծիչներից:
Իսկ ուսական կողմն այս մասին հայտարարություն չի տարածել: