Կարևոր իրադարձություններ

Գ. Սանոսյանը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

01 Հուլիս, 2022 09:51
Գ. Սանոսյանը ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ ծանոթացել է Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։

Այս ճանապարհահատվածի երկարությունը 19.9կմ է։ Աշխատանքներն իրականցնում են «Քարավան» և «Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ՍՊ ընկերությունները։ «Քարավան» ՍՊԸ-ն իրականացրել է 9.5 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։ Այս պահին կատարում է ճանապարհի պրոֆիլավորման, արհեստական կառուցվածքների կառուցման, ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքներ։ «Ա․Ա․Բ․Պրոեկտ» ՍՊԸ-ն իրականացրել է 6.7 կմ հատվածում հողային պաստառի կառուցման աշխատանքներ։

Նախարար Սանոսյանն ու Գոռ Ավետիսյանը զրուցել են շինարարների, տեխհսկողի հետ, քննարկել որակի, ժամկետների հետ կապված հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին