Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանն ի՞նչ կապ ունի զգալի թվով չարաշահումների հետ. «Ժողովուրդ»

01 Հուլիս, 2022 08:18
Հայկ Մարությանն ի՞նչ կապ ունի զգալի թվով չարաշահումների հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացրել Երեւանի քաղաքապետարանի գործունեության մեջ եւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակահատվածում շուրջ 16 մլրդ դրամի (մոտ 40 մլն դոլար) չարաշահումներ, խախտումներ է հայտնաբերել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՊՎԾ-ն պատրաստվում է այդ գործով դիմել դատախազություն, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի տեղի ունեցածին։ Անշուշտ, դեռ քննությունը պիտի պարզի, թե Հայկ Մարությանն ինչ կապ ունի զգալի թվով՝ շուրջ 16 մլրդ դրամի (40մլն դոլար) չարաշահումների հետ:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին