Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը

30 Հունիս, 2022 20:42
Սյունիքի մարզպետը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է մարզպետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախագահին է ներկայացրել մարզում տիրող ընդհանուր իրավիճակը, ինչպես նաև ներկայումս Սյունիքում իրականցվող և ծրագրված բազմաճյուղ ոլորտային ծրագրերը։ Մարզպետը մանրամասներ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ՝ Սյունիքի մարզի բնակիչների կենցաղային կյանքի բարելավմանն ուղղված, իրականացվող նախաձեռնությունների ընթացքի ու հաստատված ծրագրերի վերաբերյալ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին