Կարևոր իրադարձություններ

Այսուհետ կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծի 88-19 և Քո Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 հեռախոսահամարները

30 Հունիս, 2022 19:30
Այսուհետ կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծի 88-19 և Քո Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 հեռախոսահամարները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ծառայության հետ քաղաքացիների ինտերակտիվ կապի ապահովման և քաղաքացիների՝ ծառայության հետ կապի լրացուցիչ հնարավորությունների ստեղծման նպատակով գործարկվել են ծառայության երկու նոր հեռախոսահամարներ։

Թեժ գծի 88-19 հեռախոսահամարն այսուհետ գործելու է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00: Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները։

#Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարը նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետևյալ դեպքերում տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար՝

  • կատարված վճարումների ճշգրտում և արգելանքի չվերացման պատճառների պարզաբանում,

  • կիրառված արգելանքների՝ կատարված պարտավորություններին համաչափ վերանայում,

  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքի վերացում,

  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրում,

  • աշխատավարձի կամ այլ եկամտի արգելանքից հանում կամ արգելանքի չափի վերանայում, բանկերում սառեցված գումարների գանձում, կիրառված այլ արգելանքների վերացում և վարույթի կարճում,

  • հայցի ապահովման վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացում։

#Քո_Արգելանքը խմբի հետ հնարավոր է կապ հաստատել նաև [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, իսկ www.cesa.am կայքում զանգի կոճակների միջոցով հնարավոր է միանալ Ծառայության և՛ Թեժ գծին, և՛ Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապ հաստատելու համար առկա են նաև հետևյալ տարբերակները՝

  • պատվիրել հետադարձ զանգ` հետևելով ձայնային հրահանգներին,

  • զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով,

  • դիմելhttps://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին