Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Հարությունյան

30 Հունիս, 2022 17:34
Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է. Հարությունյան
ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում։
 
«Մեր նպատակն է հասնել անկախության միջազգային ճանաչման` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման միջոցով։ ԼՂ հակամարտության սկզբունքները տեսնում ենք հետևյալ կերպ` բանակցային ճանապարհ, տեղահանվածների վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային առաքելության պահպանում, սակայն ՌԴ առաջնային դերակատարությամբ»- նշել է Հարությունյանը։
 
Նրա խոսքով` պետք է դուրս բերել Արցախի Հանրապետությունը միջազգային մեկուսացումից։
 
Հարությունյանը նշել է, որ կշարունակեն ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման համար՝ նոր հաջողություններ արձանագրելով նահանգային մակարդակի ճանաչման ակտերի ընդունման առումով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին