Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Ողջունում եմ Արթուր Վանեցյանի քայլը․ Ալեն Սիմոնյան

30 Հունիս, 2022 13:51
Ողջունում եմ Արթուր Վանեցյանի քայլը․ Ալեն Սիմոնյան

Կամ գալու են խելոք նստեն, կամ չեն գալու և զրկվելու են մանդատներից: Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցին։ 

«Քննարկում եղել է, կարծիքները կիսվել են: Մեր գործընկերների մի մասը համարում է, որ նրանք իրենց արդեն իսկ զրկել են մանդատներից: Իրենք դուրս են եկել փողոց, ասել, որ այլևս իշխանությունն այնտեղ է: Հիմա գալու են խելոք այստեղ նստեն և քվեարկեն: Կամ՝ չեն գալու նստեն: Այդ դեպքում արդեն օրենքը կորոշի, և քաղաքական որոշում կլինի: Կամ գալու են խելոք նստեն, կամ չեն գալու և զրկվելու են մանդատներից, այնքան ժամանակ, մինչև կգան նորմալ պատգամավորներ իրենց ցուցակից, որոնք կգիտակցեն, որ իրենք քաղաքական գործիչ չեն»,-ասել է նա և հավալել, որ ողջունում է «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի քայլը:

«Մարդն ասաց՝ ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի՝ մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չէ։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- նշել է Սիմոնյանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին