ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է «G7»-ի առաջնորդների կողմից իր լուսանկարի քննարկումներին և լուսանկարի համար մերկանալու ցանկությանը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Չգիտեմ, թե ինչպես են նրանք ուզում մերկանալ՝ գոտկատեղից վերև, թե ներքև, բայց կարծում եմ, որ դա զզվելի տեսարան կլիներ», - ասել Է Պուտինը։
Նրա խոսքով՝ մարդու մեջ ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի՝ և հոգին, և՛ մարմինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները ճաշի ընթացքում հիշել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և դատողություններ արել այն մասին, թե արժե արդյոք մերկանալ, որպեսզի ցույց տան, որ նրանք «զիլ են» Ռուսաստանի առաջնորդից:
Հայտնի լուսանկարները, որտեղ Վլադիմիր Պուտինը մերկ լուսանկարվել է ձիով, արվել են 2009 թվականի օգոստոսին՝ Տուվայում հանգստիս։