Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևանի մի հատվածը

30 Հունիս, 2022 10:12
Հիմնանորոգվում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևանի մի հատվածը

Հիմնանորոգվում են Հ-8, /Մ-2/-Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան-/Մ-2/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ21+200-կմ 26+400 և կմ30+000-կմ33+500 հատվածները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

8.7կմ ընդհանուր երկարությամբ 2 ճանապարհահատվածներն անցնում են Արարատի մարզով։

Իրականացվել են հողային աշխատանքներ, ներկայում կատարվում են արհեստական կառուցվածքների, ճանապարհային պաստառի կառուցման աշխատանքներ։ Մեկնարկել է նաև ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։

Հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին:

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 700 մլն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին