Կարևոր իրադարձություններ

Նոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ»

30 Հունիս, 2022 09:18
Նոր նախագծով ամսական 3000 դրամ պարգևավճար կստանան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» օրենքում: Նախարարությունը նշում է` նախագծի ընդունումը բխում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում անձնազոհ աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար նախկին ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով պարգևատրված անձանց (թիկունքայիններ) վաստակի գնահատման, նրանց սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից։ Ի տարբերություն Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, թիկունքայինները որևէ կերպ չեն խրախուսվում, որևէ արտոնություն (բացի քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելուց, որը բոլոր համայնքներում չէ, որ հասանելի է), դրամական աջակցություն չեն ստանում:

Թիկունքայինների արտոնությունները և սոցիալական երաշխիքները ամրագրված են միջպետական երկու համաձայնագրերում: Առաջին` ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1993 թ.-ի մարտի 12-ին կնքված «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրն է: Այնտեղ սահմանվում են քաղաքային և արվարձանային տրանսպորտով անվճար երթևեկության իրավունք ունեցող քաղաքացիների կատեգորիաները»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին