Կարևոր իրադարձություններ

Ո՞րն էր Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման պատճառը. «Փաստ»

30 Հունիս, 2022 08:16
Ո՞րն էր Ապարանի ոստիկանապետի պաշտոնազրկման պատճառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ապարան համայնքի տարածքում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվեց Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն, շատերի համոզմամբ, նման զուգադիպություններ չեն լինում, և այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ իրադարձությունների հետ, որոնց պատճառով երիտասարդներ մահացան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը: Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել:

Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, թե՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Մեր տեղեկություններով, հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին