Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ն անպատկերացնելի ընդլայնվում է Ռուսաստանի սահմանին. «Հրապարակ»

30 Հունիս, 2022 08:00
ՆԱՏՕ-ն անպատկերացնելի ընդլայնվում է Ռուսաստանի սահմանին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Այսօր Մադրիդում կավարտվի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:  Նախ գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը վերանայվեց, ավելի ճիշտ` նոր հայեցակարգ ընդունվեց, որն անվանվել է Madrid Strategic Concept: Երկրորդ ուշագրավ զարգացումը ՆԱՏՕ-ի անպատկերացնելի տեխնիկական եւ քանակական ընդլայնումն է՝ համարյա Ռուսաստանի սահմանին:

ԱՄՆ Հինգերորդ բանակային կորպուսի մշտական բազա եւ կենտրոնակայան է տեղակայվելու Լեհաստանում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս ամենը ձեւակերպել է այսպես` Պուտինը երազում էր Եվրոպայի ֆինլանդիզացիա (Finlandization), ստացավ ճիշտ հակառակը` ողջ Եվրոպայի ՆԱՏՕիզացիա (NATOization):

Հովածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին