Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ի լրատվական ծառայությունից։
Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։