Կարևոր իրադարձություններ

Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է․ ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացելու մասին

29 Հունիս, 2022 23:32
Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է․ ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանություն բացելու մասին

Կանադան Հայաստանում դեսպանություն կբացի։ Այս մասին Կանադայի ԱԳ նախարարը թվիթերյան էջում գրել է․

«Սա թույլ կտա ավելի ամուր կապեր հաստատել մեր երկրների միջև և կավելացնի Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Քանի որ կայունություն ու անվտանգություն ապահովող կանոնները ենթարկվում են մարտահրավերների, Կանադան կաշխատի հանուն գլոբալ խաղաղության և ժողովրդավարության պաշտպանության»։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Կանադայի կառավարության այս որոշմանը՝ թվիթերյան էջում գրելով․

«Սա աստիճանաբար զարգացող հայ-կանադական հարաբերությունների ևս մեկ հանգրվան է, որն էլ ավելի կամրապնդի ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր երկկողմ համագործակցությունը»։

 

Լրահոս

Դիտել ավելին