Կարևոր իրադարձություններ

Երևանի բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

29 Հունիս, 2022 21:59
Երևանի բանկերից մեկի հարևանությամբ գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Հունիսի 29-ին՝ ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար  Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ: 

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, դիակի վրա բռնության հեքտեր չեն հայտնաբերվել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին