Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարն ընդունեց Բենինի նորանշանակ դեսպանին

29 Հունիս, 2022 21:09
ԱԳ փոխնախարարն ընդունեց Բենինի նորանշանակ դեսպանին

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա)՝ հավատարմագրերի կրկնօրինակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։ 

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու առիթով` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի և Բենինի միջև հարաբերությունների զարգացման և ամրապնդման։

Զրուցակիցները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ձևավորման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի և Բենինի միջև միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ձևավորված փոխգործակցության դրական փորձը։

 

Լրահոս

Դիտել ավելին