Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն. Ստոլտենբերգ

29 Հունիս, 2022 17:12
Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կընդունի նոր ռազմավարական հայեցակարգ, որը Ռուսաստանին կկոչի ուղղակի սպառնալիք դաշինքի համար և կդառնա ՆԱՏՕ-ի ապագայի կառուցման նախագիծ: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև նշել է, որ մինչև 2023 թվականը դաշինքի զորակազմը 40-ից կհասցվի 300 հազարի, Ռուսաստանի հետ սահմանին կտեղակայվեն ծանր տեխնիկա և սպառազինություն:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայանալիք գագաթնաժողովում կվերահաստատեն պաշտպանական ծախսերի ավելացման իրենց հանձնառությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները կշարունակեն զենք մատակարարել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մադրիդյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, ասել է, որ Միացյալ Նահանգները կավելացնի իր ռազմական ներկայությունն ամբողջ Եվրոպայում։

Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դաշինքը պետք է կարողանա հետ մղել սպառնալիքները բոլոր կողմերից՝ և՛ օդում, և՛ ցամաքում, և՛ ծովում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին