Կարևոր իրադարձություններ

Այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ․ Հայկ Կոնջորյան

29 Հունիս, 2022 16:05
Այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ․ Հայկ Կոնջորյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ-ն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը։

ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խոսել է գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանի մասին։

«Մենք այս առաջադրումը կատարել ենք հիմնավոր համոզմամբ և վստահությամբ տիկին Վարդապետյանի ինչպես մասնագիտական որակների ու պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ մարդկային արժեքների ու առաքինության հանդեպ: Այս քննարկումը ևս վերահաստատում է մեր այդ համոզմունքը:  

Ես միանշանակ ունեմ հավատամք, որ տիկին Վարդապետյանը, ընտրվելով ՀՀ գլխավոր դատախազ, իր լիազորությունների շրջանակում միանշանակ հավատարիմ է մնալու օրենքի սահմանած առաքելությանը»,- նշել է Կոնջորյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանը պատրաստ է Վարդապետյանի հետ արդյունավետ աշխատանքի և համագործակցության, երբ վերջինն ընտրվի գլխավոր դատախազ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին