Կարևոր իրադարձություններ

Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար․ Ալեն Սիմոնյան

29 Հունիս, 2022 14:55
Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար․ Ալեն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 29-ին ընդունել է Հայաստանում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին:Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղուն գործունեություն:

«Դեսպանությունները հիմնաքար են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Լիահույս եմ, որ Ձեր գործունեությունը հայ-իսրայելական հարաբերությունների համար գործուն նշանակություն կունենա և կնպաստի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Հանդիպմանը միջխորհրդարանական կապերի համատեքստում մեծապես կարևորվել է պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը:

Երկուստեք արձանագրվել է, որ մեր ժողովուրդների միջև պատմամշակութային կապերի առկայությունն ու ճակատագրերի նմանությունը կարևոր նախադրյալներ են համագործակցության բարենպաստ մթնոլորտ ստեղծելու համար:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին