Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին

29 Հունիս, 2022 14:46
Արցախի նախագահն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրենին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին:

Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, իրականացվող մարդասիրական ծրագրերի ընթացքը:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ ավետարանչական ընկերակցությանը մշտապես Արցախի կողքին լինելու ու շարունակաբար աջակցելու համար՝ նշելով, որ կառույցի նախաձեռնությունները նպաստում են մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը մասնակցել է Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին