Կարևոր իրադարձություններ

Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական․ Մհեր Գրիգորյան

29 Հունիս, 2022 14:18
Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական․ Մհեր Գրիգորյան

Ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, համարել է այն կառուցողական:

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերով, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ կապված:

«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը համարում եմ կառուցողական: Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, սակայն պետք է նշեմ, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները շատ հարցերով»,-նշել է նա:

Փոծվարչապետի խոսքով՝ «տվյալ պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների հետագա օգտագործման և վերականգնման հետ կապված հարցեր»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին