Կարևոր իրադարձություններ

Հարևանի բնակարանից բջջային հեռախոս էր գողացել (տեսանյութ)

29 Հունիս, 2022 14:02
Հարևանի բնակարանից բջջային հեռախոս էր գողացել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 19-ին Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկում բնակարանի դուռը կողպված չէր եղել. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին տուն և հյուրասենյակի պահարանից գողացել տանտիրոջ բջջային հեռախոսը:

Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումները ժամեր անց արդյունք տվեցին. օպերատիվ տվյալ ստացվեց, որ գողությունն արել է տուժողի 56-ամյա հարևանը:

Հունիսի 20-ի առավոտյան նա բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին:

Գողոնը հայտնաբերվել է:Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Կատարվածի մասին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկացան դեպքից մոտ մեկ օր անց:

Տուժողը փորձել էր իր ուժերով գտնել հեռախոսը հափշտակողին, և երբ ջանքերն ապարդյուն էին անցել, հունիսի 20-ի գիշերը դիմել էր ոստիկանություն:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին