Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը

29 Հունիս, 2022 11:56
ԱԺ-ն քննարկում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը

Այսօրվա ԱԺ արտահերթ նիստում պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է Աննա Վարդապետյանի կենսագրությունը:

2010 թվականից առ այսօր Վարդապետյանը դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում:

2018-19 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2019 թվականի ապրիլից մինչև նոյեմբեր զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:

2020 թվականից մինչ օրս ՀՀ վարչապետի իրավական հարցերով օգնականն է:

«Տիկին Վարդապետյանը մշտապես աչքի է ընկել որպես իրավագիտության ոլորտում հեղափոխական հայացքներ ունեցող, պարկեշտ և նպատակասլաց անձնավորություն»,- ասել է Վարդանյանը:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վարդապետյանի թեկնածությունը առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին