Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն. Բաբաջանյան

29 Հունիս, 2022 10:50
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն. Բաբաջանյան

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀԿ ղեկավար մարմնի անդամ, Սերժ Սարգսյանի կուսակից Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից շուրջ 16.8 մլրդ դրամի ($42մլն դոլար) ապօրինի ծագման գույքը բռնագանձելու հայցադիմումը վարույթ է ընդունվել:

Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի հայությունը հավաքեց շուրջ $160 միլիոն գումար:

Երկիրը սնանկացրած էս պարազիտները մեղավոր չեն:

Երիցս մեղավոր ենք մենք, որ որպես հետհեղափոխական խորհրդարան անընդունակ եղանք սրան ու սրա կուսակից՝ իր նման սրիկա, բեդովլաթ, պորտաբույծներին կոխեինք համապատասխան ծակը, որ ծպտունները դուրս չգար ու որևէ լրագրող էլ չհանդգներ սրա նմաններից մեկնաբանություն վերցնել»:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան 2022 թ. մայիսի 26-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որն ընդունվել է վարույթ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին