Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել

29 Հունիս, 2022 09:48
Պոդոլսկիի հայկական եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել

Հունիսի 28-ին Կամենեց Պոդոլսկիի հայկական եկեղեցում` Ուկրաինայի ՀԱԵ թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ, մատուցվեց Սուրբ պատարագ` Կամենեց Պոդոլսկիի Տիրամոր Սրբապատկերի ուղտի օրվա առիթով, տարածաշրջանի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Արարողությանը ներկա էին նաև դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանն ու Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Համիկ Սայադյանը, որոնք հանդես եկան ողջույնի խոսքով` կարևորելով Պետություն, Եկեղեցի և Համայնք միասնությունը, խաղաղություն մաղթելով Հայաստանին և Ուկրաինային։

Գնդապետ Սայադյանը Խմելնիցկիի հայկական դպրոցին նվիրաբերեց իր հեղինակած` Հայաստանի ռազմական աշխարհագրությունը գիրքը։

 

Լրահոս

Դիտել ավելին