Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարարին

28 Հունիս, 2022 23:40
Իսրայելի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարարին

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունեց Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ Երուսաղեմ)`  հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Լիոնին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` խորհրդանշական համարելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին երկուստեք նոր դեսպանների նշանակումը, ինչը լավ առիթ կարող է հանդիսանալ հայ-իսրայելական հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ, մասնավորապես` օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում։

Նախարարի տեղակալ Սաֆարյանը և դեսպան Լիոնը կարևորեցին բազմակողմ համագործակցության ընդլայնումը։

 

Լրահոս

Դիտել ավելին