Կարևոր իրադարձություններ

Սարակապ գյուղում այրվել է անասնակեր

28 Հունիս, 2022 23:50
Սարակապ գյուղում այրվել է անասնակեր

Հունիսի 28-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 18:10-ին:

Սարակապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի  բակում այրվել է մոտ 310 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին