Հունիսի 28-ին, ժամը 16:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:26-ին, մարվել՝ 18:10-ին:
Սարակապ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 310 հակ անասնակեր։