Կարևոր իրադարձություններ

Լիոնում մասնակցում եմ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին. Շիրակի մարզպետ

28 Հունիս, 2022 22:54
Լիոնում մասնակցում եմ  հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին. Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կառավարության պատվիրակության կազմում Լիոնում մասնակցում եմ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին։ Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) համագործակցությամբ կազմակերպված այս միջոցառումն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման եւ

ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ, որը հերթական անգամ համախմբել է ավելի քան 300 մասնակցի:

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թ. Փարիզում` համախմբելով գրեթե 30 համայնքներ ներկայացնող 200 մասնակցի, ովքեր կենտրոնացան չորս թեմաների վրա` տեղական կառավարում եւ կադրերի պատրաստում, տնտեսական զարգացում, զբոսաշրջություն եւ գյուղական զարգացում: Երկրորդ համաժողովն անցկացվել է 2010 թ. Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Շիրակի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ մարզի այն համայնքներից, որոնք քույր քաղաքներ ունեն Ֆրանսիայի հետ։ Հայ-ֆրանսիական փոխգործակցությունը նախորդող տարիներին բազմաբեւեռ ուղղություններով զարգացել և ընդլայնվել է՝ նշանավորվելով կապերի առավել սերտացմամբ, տնտեսական համագործակցության ընդլայնմամբ, մշակութային և կրթական կապերի շարունակական խորացմամբЈ։

 

Լրահոս

Դիտել ավելին