Կարևոր իրադարձություններ

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել․ Վ․Քերոբյան

28 Հունիս, 2022 21:40
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել․ Վ․Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հունիսի 27-ին Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպում ունեցանք գործարարների խմբի հետ, ովքեր բաց նամակով դիմել էին մեր նախարարություններին և Կենտրոնական բանկին՝ մտահոգություն հայտնելով իրենց բիզնեսի վրա դրամի անկանխատեսելի արժևորման բացասական ազդեցության կապակցությամբ։

Տնտեսության զարգացումն ապահովող կարևոր ոլորտների ընկերությունները դժվար կացության մեջ են հայտնվել և ակնկալում են պետության աջակցությունը։

Լսեցինք բոլորի փաստարկները, քննարկեցինք իրավիճակը և պայմանավորվեցինք առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպել՝ ամփոփելու խնդիրները և ձևակերպելու անելիքը»։

 

Լրահոս

Դիտել ավելին