Կարևոր իրադարձություններ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի հետ

28 Հունիս, 2022 21:00
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իզաբել Դյումոնի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի  Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է հայկական կողմի տարածաշրջանային խաղաղության հաստատման օրակարգը: 

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական  անվտանգային և տնտեսական հետագա համագործակցության հեռանկարների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին