Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Արմեն Փամբուխչյանը այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն

28 Հունիս, 2022 21:15
Արմեն Փամբուխչյանը այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն

Այսօր՝ հունիսի 28-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը այցելել է Շիրակի մարզային փրկարարական վարչություն, որից հետո շրջել հրշեջ փրկարարական ջոկատներում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում: Այցի ընթացքում ծանոթացել է աշխատանքային պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի, Ալբերտ Այվազյանի և Շիրակի մարզային փրկարարական վարչության պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Աշոցք համայնքում ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ռազմական համագործակցության գրասենյակի և ԱԻ նախարարության աջակցությամբ կառուցվող հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք, հետևել շինարարական աշխատանքների ընացքին:

Մարզային շրջայցի ընթացքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է նաև Գյումրու, Արթիկի, Ամասիայի, Անիի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներ:

 

Լրահոս

Դիտել ավելին