Կարևոր իրադարձություններ

Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա

28 Հունիս, 2022 21:31
Պուշկինի փողոցում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա

Հունիսի 28-ին, ժամը 10։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում ծառը կոտրվել է և ընկել ավտոմեքենայի վրա՝ երկկողմանի փակելով բակի ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մինչ փրկարարների պատահարի վայր հասնելը ավտոմեքենան դուրս է եկել ճյուղի տակից և հեռացել։

Փրկարարները կոտրված ճյուղը մասնատել և հեռացրել են բակային տարածքից:

 

Լրահոս

Դիտել ավելին