Կարևոր իրադարձություններ

Ա․ Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենը քննարկեցին ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցը

28 Հունիս, 2022 20:30
Ա․ Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳՆ վարչության տնօրենը քննարկեցին ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հարցը

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

Զրուցակիները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ:

 
 

Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը և Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին