Կարևոր իրադարձություններ

Հովունիում հայտնաբերվել է արկանման առարկա

28 Հունիս, 2022 20:00
Հովունիում հայտնաբերվել է արկանման առարկա

Հունիսի 28-ին, ժամը 13:33-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ  Հովունի գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում նկատվել է արկանման առարկա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում հայտնաբերվել է կոռոզիայի ենթարկված արկանման առարկա՝ առանց պայթուցիչի։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Ոստիկանության աշխատակիցների կողմից վերոնշյալ առարկան տեղափոխվել է փորձաքննության։

 

Լրահոս

Դիտել ավելին